«Արևմուտքն Էրդողանի հավակնություններն ուղղորդեց դեպի հարավ և արևելք». Վահրամ Աթանեսյան
![]() 390 Շաբաթ, 23 հունվարի, 2021 թ., 22:45 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի առջև փակելով Եվրոմիության դռները, ինչի առթիվ, ի դեպ, հայ ազգայնականներն աննկարագրելի հրճվանք ապրեցին, Արևմուտքն Էրդողանի հավակնություններն ուղղորդեց դեպի հարավ և արևելք: Նպատակն, ըստ երևույթին, ռուս-թուրքական և թուրք-պարսկական լրջագույն բախումներ հրահրելն էր, որից հետո կթուլանային և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան, և՛ Իրանը: Եվ կգար ազդեցության ոլորտների վերաբաժանման ժամը: Թուրքիան և Ռուսաստանը կանխազգացին սպառնալիքը և, շատ հարցերում մրցակից լինելով հանդերձ՝ գնացին ռազմավարական համագործակցության, որին մասնակիորեն աջակցեց նաև Իրանը: Քառասունչորսօրյա պատերազմից, որի նախապատրաստմանը հօգուտ Ադրբեջանի ուղղակի կամ միջնորդավորված ջանքեր է գործադրել նաև Արևմուտքը, Եվրոպան և ԱՄՆ-ը, փաստացի ոչինչ չստացան: Մեծ հաշվով կորցրեց նաև Իրանը, որ հիմա փորձում է առավելագույն հնարավորը քաղել: Նույն ծիրի մեջ են Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Շատ բարդ խճանկար է: Աստված օգնական հայ դիվանագիտությանը, որպեսզի կարողանա հասնել Լեռնային Ղարաբաղի ամբողջականության վերականգնմանը և վերջնական կարգավիճակի հարցի միջազգային լեգիտիմացմանը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
