«Եռաբլուրում եմ. չորս բոլորը վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ». Սենոր Հասրաթյան
![]() 319 Կիրակի, 24 հունվարի, 2021 թ., 14:20 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր էջում գրել է․ «Եռաբլուրում եմ... Չորս բոլորը վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ: Բայց այդ ամենը, ասես, երկրային չէ, այդ ամենն ավելի շատ բնական ու աստվածային է... Անմահության շունչ կա այստեղ և անտես ու անմեկնելի մի խորհրդավորություն... Այստեղ բոլոր ննջեցյալները հավասար են... Այստեղ հնարավոր չէ տարբերել շատ ու քիչ արածով... Նրանք բոլորը հավասար են, քանի որ ունեն նույն ճակատագիրը... Նրանք անմահներ են... Հ. Գ.- Երևանի փողոցներում եմ... Ամենուր մարդկանց հոսք է, մեկը՝ մտահոգ, մյուսը՝ անհոգ, իսկ որոշներն էլ ոչինչ չասող հայացքներով... Այստեղ ամեն ինչ երկրային է, ինչ-որ տեղ անբնական, իսկ գուցե նաև արհեստական... Այստեղ բոլորը հավասար չեն, քանզի տարբեր են նրանց ճակատագրերը...»: ![]() |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12

