«Ե՛վ ապրելու, և՛ պետություն վերածնելու, և՛ կործանվելու ելքերը հավասարաչափ հավանական են լինելու». Գևորգ Գալստյան
![]() 310 Կիրակի, 24 հունվարի, 2021 թ., 18:30 «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի մասնակից Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այն պահին, երբ կրեմլյան չեկիստոկրատիան կործանվեց՝ հայաստանյան չեկիստական գործակալական կազմը՝ զրկվելով կարգադրիչ կենտրոնից, գլուխը կորցնելու է: Ռուսաստանի ազդեցությունը, բացի տարածաշրջանային, նաև այդ համատեքստում է նահանջելու Հայաստանից, քանի որ վերջինիս կողմից ենիչերացված կլանը, չունենալով քաղաքական ակտիվություն ցուցաբերելու անձնական, գաղափարական, ազգային մոտիվացիաներ, այդ պահին փորձելու է Հայաստանից պոկել ինչ կարող է և փախուստի դիմել: Այդ գործակալական կլանի ներկայացուցիչներ են հանդիսանում ուժային կառույցներից մինչև ընդդիմադիր կոչվող կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն. առանց չափազանցնելու՝ կառավարման համակարգի նախկին և ներկա կազմերի հիսուն տոկոսից ավելին: Այո՛, նման սցենարի հավանականությունը շատ մեծ է: Այս ամենն իր մեջ ներառում է թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին մարտահրավերներ, վտանգներ: Այդ իսկ պատճառով գոյութենական անհրաժեշտություն է առաջանում ազգային քաղաքական համախմբման: Կավատի հոգեբանությամբ գործակալները, ովքեր այս տարիների ընթացքում ներծծվել են կառավարման համակարգի մեջ, բնականաբար, մտածելու են իրենց կաշվի մասին՝ թքած ունենալով ազգի և պետականության փրկության վրա: Այնպես որ, ստեղծվելու է մի իրավիճակ, որի պայմաններում և՛ ապրելու, և՛ պետություն վերածնելու, և՛ կործանվելու ելքերը հավասարաչափ հավանական են լինելու: Իրադարձությունների ընթացքն ապրելու, պետություն վերածնելու հունով զարգացնելու հնարավորությունը միայն բացառիկ ազգային հավաքականություն և իմաստություն դրսևորելու դեպքում է ընձռնվելու»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
