«Մեղրիով անցնող տրանսպորտային ուղիներն անհրաժեշտ են Ռուսաստանին ավելի շատ, քան Ադրբեջանին ու Թուրքիային». Հայրապետ Արիստակեսյան
![]() 431 Կիրակի, 24 հունվարի, 2021 թ., 19:15 Արցախյան առաջին ազատամարտի մասնակից Հայրապետ Արիստակեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ Հայաստանում իշխանափոխությունն անհրաժեշտություն է, դա գիտակցում են բոլորը: Ո՞վ պետք է լինի և ում շուրջ պետք է ձևավորվի նոր կառավարությունը: Սա է ամենամեծ խնդիրը: Այս հարցն ունի մեկ հստակ պատասխան: Պետք է լինի նա, ով կկարողանա Պուտինին ասել ՈՉ: Ինչումն է կայանում այս ոչի իմաստը: Մեղրիով անցնող տրանսպորտային ուղիներն անհրաժեշտ են Ռուսաստանին շատ ավելի շատ, քան ադրբեջանին ու թուրքիային: Ռուսաստանի գազային «Հյուսիսային հոսքը» փաստացի վտանգված է, նա չի գործում: Հարավային հոսքը գտնվում է սանկցիաների տակ: Գնալով սեղմվում է սանկցիաների օղակը Ռուսաստանի շուրջ: Ռուսաստանի միակ ելքը ադրբեջանի միջոցով ու ադրբեջանի անվան տակ գազի վաճառքն է եվրոպական շուկաներում: Նա, ով կկարողանա կասկածի տակ դնել դեկտեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունը, հենվեով միջազգային ու Հայաստանյան օրենքների վրա կասկածի տակ դնել այդ համաձայնագրի իրավականությունը: Միայն այդպիսի մոտեցում ցուցաբերող ճգնաժամային կառավարիչը կարող է Հայաստանը հանել այս անդունդից: Ներկա երևացող քաղաքական ներկապնակում ոչ ոք այդ մասին չի խոսում, որն օդի ու ջրի պես անհրաժեշտ է Հայաստանին»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
