«Այդ ամենի ֆոնին ԱՄՆ-ում Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելը ամենամեծ անմեղսունակությունը կլինի». Արմեն Վարդանյան
![]() 366 Կիրակի, 24 հունվարի, 2021 թ., 22:15 Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ն աշխարհի թիվ մեկ գերտերությունն է, Հայաստանի համար չափազանց մեծ նշանակություն ունեցող երկիր: Այդ երկրի հետ լավ հարաբերություններ կառուցելու համար մենք ԱՄՆ-ում պետք է դեսպան նշանակենք մեր ամենալավ պատրաստված կադրերին: Մանավանդ հիմա, երբ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հրաժարվելու է Թրամփի իզոլյացիոնիստական քաղաքականությունից և վերականգնելու է Միացյալ Նահանգների սասանված դիրքերը և ազդեցությունը մի շարք տարածաշրջաններում: Ու այդ ամենի ֆոնին ԱՄՆ-ում Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելը ամենամեծ անմեղսունակությունը կլինի: Մենք ունենք լավ դիվանագետներ՝ Զոհրաբ Մնացականյան, Թաթուլ Մարգարյան ու էլի այլ դիվանագետներ: Էդ հմուտ դիվանագետներից մեկը պիտի նշանակվի, լիքը կարևոր գործ կա անելու, իսկ Մակունցը թող մնա ԱԺ-ում կամ էլ մի երկրորդական նշանակություն ունեցող երկրում թող դեսպան գնա: Դրանից ավել ինքը չի ձգում»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
