«ԱՄՆ-ը չի փոխելու իր վերաբերմունքը Ղարաբաղյան հարցի նկատմամբ». Կարինե Հարությունյան
![]() 380 Երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ., 10:05 Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին, Բայդենի ընտրվելու ֆոնին ոմանք հույսեր են փայփայում, ոմանք՝ համոզմունք ներշնչում, ոմանք էլ՝ երկուսը միասին, թե Բայդենի գալով Հայաստանի և Ղարաբաղի հարցի նկատմամբ ԱՄՆ-ը վերաբերմունքը կփոխի: Եվ այս հույսերի ու ներշնչանքների ֆոնին իշխանությունը կարծես ինչ-որ հաշվարկներ է անում: Հավանաբար, այդ հաշվարկների երևակայական արդյունքների վրա է հիմնված Մակունցին ԱՄՆ ուղարկելը: Ոչ թե, որովհետև լավ դիվանագետ է, այլ որովհետև Նիկոլ Փաշինյանի հավատարիմներից է: Ոմանք այդպես էլ մեկնաբանում են, թե քանի որ նա նրա հավատարիմ մարդն է, որովհետև ԱԺ-ում համենայնդեպս խմբակցությունը պահում է, կարող է ԱՄՆ-ի նման կարևոր երկրում ինչ-որ օգուտ տալ՝ ավելի, քան ներկայիս դեսպանը, որը բավականին փորձված է որպես դիվանագետ: Նախ՝ խորհրդարանն այլ է, սովորական մարդուն էլ դա հասկանալի է, երկրորդ և ամենահիմնականը՝ ԱՄՆ-ը չի փոխելու իր վերաբերմունքը Ղարաբաղյան հարցի նկատմամբ: Ռուսաստանն արդեն գործը արել է: Մնացել է՝ ինչ մնացել է: ԱՄՆ-ը, մինչ Թրամփը, նույնպես մեծ շահագրգռություն չէր ցուցաբերում, ինչպես Ռուսաստանը, և այնպես չէ, որ Թրամփի գործոնը կար: Նույնը հիմա է լինելու: ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար կարևոր է, որ Մինսկի խումբը մնա, որով և իրենք ինչ-որ չափով ներկայություն կունենան այդ հարցում: Բայց ինչպես թողեցին, որ որոշողը Ռուսաստանը լինի, այդպես էլ թողնելու են, որ մնացածը շարունակի Ռուսաստանը: Եվ ի՞նչ եք կարծում, եթե երկրիդ ղեկավարությունը չի կարողանում երկրիդ շահերը պաշտպանել, այդ ի՞նչ երկիր պիտի լինի, որ քո փոխարեն քո շահերը պաշտպանի: Անգամ Ադրբեջանի համար եղբայրական համարվող Թուրքիան առաջ իր ծառն է ջրում»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
