«Դեռ 60-70-ական թվականներին Հեյդար Ալիևը ձգտել է, որ Արցախը հայաթափվի». Շուշիի քաղաքապետ
![]() 446 Երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ., 16:20 «1916 թվականին Շուշին ուներ 43863 բնակիչ, որից 21926-ը՝ հայեր, 18641-ը՝ թաթարներ, 1249-ը՝ ռուսներ, մնացածը՝ այլազգիներ: 1920-ի մարտի 22-23-ին թուրք մուսավաթականների հրոսակախմբերը բարբարոսաբար սպանել են տասնյակ հազարավոր հայերի: Ահա սա է այն պատասխանը, որ ասում են՝ 90%-անոց ադրբեջանական է եղել»,- այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ տվյալներ ներկայացրել Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը: Դեռ 60-70-ական թվականներին իշխանության եկած Հեյդար Ալիևը ձգտել է, որ Արցախը հայաթափվի: Դրա համար, որտեղ որ եղել է հայկական բնակավայր, դրա կողքին ադրբեջանական բնակավայր է հիմնվել: Թեկուզ Ստեփանակերտի Կրկժան թաղամասը, Ասկերանի ու Ստեփանակերտի արանքում Խոջալու կոչվածը, Քարին տակի կողքի Զարուսլուն, Քաշաթաղի Լաչին կոչվածը: Այ սենց է Շուշին հայաթափվել: Որ Շուշին եղել է բուն պատմական, հայկական քաղաք, սրաʹ մասին պետք է խոսվի: Նրա ամեն մի քարը հայկական է: Այն ժամանակ խաշնարած ցեղերը վարպետներ չէին, քար չէին կարողանում տաշել, բայց Շուշիի գետնին շարած քարերն անգամ հայ վարպետների ձեռքով տաշված են»,- շեշտեց քաղաքապետը: Հիշեցնենք, որ հունվարի 20-ին, ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։ Նրա այս խոսքերը հայկական տիրույթում դարձեն սկանդալի առիթ և լայնորեն լուսաբանվեցին ադրբեջանական լրատվամիջոցներում: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
