Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

ՀՀ նախագահի աշխատակազմը՝ Արմեն Սարգսյանի առողջական վիճակի մասին

ՀՀ նախագահի աշխատակազմը՝ Արմեն Սարգսյանի առողջական վիճակի մասին
284
Երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ., 14:20

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա։
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված Հանրապետության նախագահը շարունակում է բուժումը տնային պայմաններում: Նա դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նա կվերադառնա Երևան: Նախագահը շարունակում է աշխատել հեռավար՝ իրականացնելով իր սահմանադրական գործառույթները:
Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն են հայտնում առողջության մաղթանքների և զորակցության խոսքերի համար»: