««Տոռ» գնելու փոխարեն առան խաղալիք ինքնաթիռներ». Վազգեն Մանուկյան
![]() 268 Երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ., 14:35 «2018 թվից սկսվեց բանակի ջարդը. կոռուպցիայի անվան տակ սկսեցին մտնել, տարբեր գեներալների ձերբակալել, աշխատանքից հանել, քրեական գործեր հարուցել… Կոտրեցին ամբողջ Արցախի ղեկավարությունը՝ դուրս մղեցին գեներալների, և բանակի ներսում անվստահություն մտավ»,- այսօր Արարատ քաղաքում հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «2016 թվականին Ադրբեջանը փորձեց հարձակվել և անհաջողություն ունեցավ: Մենք էլ կորուստներ ունեցանք՝ այդ թվում տարածքային, բայց Ադրբեջանը հասկացավ, որ իր դիմաց կանգնած է նույն բանակը, որից ինքը պարտվել էր և կանգնեցրեց պատերազմը»,- նշեց նա: Մանուկյանի խոսքով՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ հետևություններ արվեցին, որ պետք է ունենալ ԱԹՍ-ներ, նոր տեխնոլոգիաներ: «Որևէ բան չարվեց այս պատերազմի ժամանակ, որ այդ ամենն ունենանք: Այն ցուցակում, որ դիմել էինք Ռուսաստանին, թե ինչ զենքեր պիտի գնեինք նախկին իշխանությունների օրոք, նշված էին «Տոռ»-եր, այսինքն՝ այն սարքերը, որոնցով պետք է ոչնչացվեին ԱԹՍ-ները: Դա ջնջվեց, առան խաղալիք ինքնաթիռներ… Դրանք շատ հզոր էին, բայց ոչ մի օգուտ չունեին պատերազմի ժամանակ և չօգտագործվեցին»,- հայտարարեց Մանուկյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
