«Սույն հայտարարությունը չի կարող անհետևանք մնալ». Արման Բաբաջանյան
![]() 360 Չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ., 13:45 ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Վազգեն Մանուկյանը հայտարարել է՝ եթե սահմանադրական ճանապարհով չհասնեն վարչապետի հրաժարականին, կդիմեն ապստամբության։ Ազգի փրկիչների պատուհաս-առաջնորդի սույն հայտարարությունը չի կարող անհետևանք մնալ։ Բոլոր նրանք, ովքեր 2020թ․ դեկտեմբերի 8-ին միաբերան պահանջում էին վարչապետի հրաժարականը՝ հաջակցություն Վազգեն Մանուկյանի, պետք է հստակ դիրքորոշում հայտնեն՝ արդյո՞ք իրենք ևս գտնում են, որ ապստամբությունը, թեկուզ ծայրահեղ, բայց ընդունելի միջոց է իշխանության գալու համար։ Ամենայն հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահույթունը, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը, նախկին նախագահներն ու նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և այլք պետք է կա՛մ ներողություն խնդրեն հայ ժողովրդից Վազգեն Մանուկյանին սխալմամբ աջակցելու համար և դատապարտեն նրա այս և վերջերս արած անթույլատրելի մի քանի հայտարարությունները, կա՛մ պետք է հստակ կանգնեն ապստամբների առաջնորդի կողքը։ Մենք էլ որպես քաղաքական ուժ հստակ կիմանանք՝ ում հետ ենք կիսում այս մի բուռ հայրենիքը և կորոշենք հետայսու ինչպես, ինչ միջոցներով պետք է պայքարենք օրինականության և սահմանադրականության հետ ոչ մի առնչություն չունեցող և Հայաստանը կործանման դատապարտող այս համատարած հանցավորության, հակասահամանադրականության և անիրավության դեմ»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
