«Եթե պատերազմով պայմանավորված՝ որևէ ոստիկան ազատման դիմում կգրի, ապա նա ոստիկանությունում տեղ չունի». Արա Ֆիդանյան
![]() 334 Չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ., 13:35 «Եթե պատերազմով պայմանավորված՝ որևէ ոստիկան ազատման դիմում կգրի, ապա, կարծում եմ, նա ոստիկանությունում տեղ ունենալու իրավունք չունի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Դիտարկմանը, թե ճնշումների պատճառով ոստիկանները լքում են համակարգը, Ֆիդանյանը պատասխանեց. «Որևէ հստակ ճնշումների մասին ոչ ոք չի բարձրաձայնել: Դա աբսուրդի ժանրից է: Ասեմ ավելին՝ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ոստիկանության ղեկավարությունը բարձրաձայնում է այն հարցը, որ ոստիկանությունն ապաքաղաքականացված կառույց է, և ոչ ոք իրավունք չունի ներգրավելու քաղաքական գործընթացների մեջ»: Հարցին, թե ճիշտ են տարածված տեղեկությունները, ըստ որի վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը փոխոստիկանապետի պաշտոն է ստանալու, Ֆիդանյանը պատասխանեց, որ նման տեղեկություն ինքը չունի: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
