Սոցիալական բոլոր 4 ոլորտները կսպասարկվեն մեկ միասնական սոցիալական ծառայության կողմից
![]() 390 Չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ., 13:30 Կառավարություն այսօրվ նիստին հավանություն տվեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծին: «Նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարութան որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է: Մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նրա խոսքով՝ գործող կարգավորումներում նախատեսված է եղել ստեղծել ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ, ինչը ենթադրում է այսօր գործող սոցիալական ոլորտում գործող 4 կառույցների՝ սոցիալական ապահովության ծառայություն, ընտանեկան նպաստների համակարգ, հաշմանդամության ու զբաղվածության ոլորտ: Առաջարկվում էր վերջին երեք ոլորտները միավորել ինտեգրված սոցիալական ծառայություններում և նոր գրասենյակի միջոցով իրականացնել գործառույթներ: «Առավել արդյունավետ մեխանիզմ է առաջարկվում, ըստ որի՝ նոր կառույց ստեղծելու փոխարեն գործող սոցիալական ապահովության ծառայության հենքի վրա նախատեսվում է ստեղծել միասնական սոցիալական ծառայություն, որն իր մեջ ներառում է բոլոր 4 կառույցները, ու որը հնարավորություն է տալիս մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիներին ծառայություններ մատուցել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ համակարգը ներդրվելու է ապրիլի 1-ից: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք այնպիսի մեխանիզմ կձևավորենք, որ մարդիկ հնարավորինս քիչ տեղեր գնալու անհրաժեշտություն ունենան, որպեսզի հնարավոր լինի խուսափել ավելորդ քաշքշուկներից»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
