«Իրանի համար Հայաստանն այլևս անհույս դիակ է». Հայկ Մարտիրոսյան
![]() 376 Չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ., 17:05 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի նոր զոհրաբմնացականյան արա այվազյանը, հետաքրքիր է, հետաքրքրվե՞լ է արդյոք բարեկամ Իրանի պաշտոնական ներկայացուցչից, թե երբվանի՞ց է Իրանը Հայաստանին, ըստ էության, համարում ագրեսոր, որ «խախտել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և որի «վերականգնման» ու որի «տարածքների ազատագրման» համար այդքան ուրախ է այսօր Իրանը։ Ունեցե՞լ է արդյոք Հայաստանի զոհրաբմնացականյան արա այվազյանը մեկ գրամ արժանապատվություն և համարձակություն ուղղակի հարցնելու, ուղղակի բարեկամաբար ճշտելու, թե ինչո՞ւ է բարեկամ Իրանը շ նախարար Ջավադ-Զարիֆի շուրթերով Հայաստանի և Իրանի թշնամի Ադրբեջանի առաջնորդին մեկ զրույցի ընթացքում երեք անգամ շնորհավորում։ Պատասխանն արա այվազյանը չգիտի, անշուշտ։ Իսկ ես գիտեմ։ Միջազգային ասպարեզում որպես սուվերեն՝ ինքնիշխան սուբյեկտ Հայաստանն այլևս գոյություն չունի։ Իրանի համար Հայաստանն այլևս օբյեկտիվորեն և հասկանալիորեն անհույս դիակ է, իսկ իրական խաղացողն այլևս թշնամի Ադրբեջանն է, որի հետ անհրաժեշտ է այլևս իսկական բարեկամության մասին մտածել։ Որովհետև այլևս իրավիճակի տերն Ադրբեջանն է, Իրանի հետ վաղը Մեղրիի հաշվին մեծանալիք սահմանի տերը նույնպես Ադրբեջանն է, տարածաշրջանում իրադրության տերը նույնպես Ադրբեջանն է, որ հզոր և ագրեսիվ Թուրքիայի արժանապատիվ ու անբաժան դաշնակիցն է։ Ռուսաստանի համար ակնածելի գործընկեր և դաշնակից և Իրանի թշնամի Իսրայելի համար դեպի Իրան կարևորագույն հարձակողական կամուրջ հանդիսացող պետությունը նույնպես Ադրբեջանն է։ Իսկ ի՞նչ է Հայաստանը. Հայաստանը լիլիթ մակունցն է, Հայաստանը նիկոլ փաշինյանն է, Հայաստանն արա այվազյանն է։ Հայաստանը չկա։ Գոնե առայժմ Հայաստանն այլևս չկա»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
