Ջալալ Հարությունյանի եղբայրը Արցախում նոր պաշտոն է ստացել
![]() 2058 Չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ., 21:20 ԱՀ նախագահի հրամանագրով այսօր՝ հունվարի 27-ին, ԱՀ ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը նշանակվել է ԱՀ ներքին գործերի նախարարության համակարգում գործող Ոստիկանության պետ: Ի դեպ, վերջինս Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի եղբայրն է: Արտեմ Անատոլիի Հարությունյանի կենսագրությունը՝ ստորև. Ծնվել է 1978թ. հուլիսի 4-ին, Ասկերանի շրջանի Պատարա գյուղում: 2008թ. ավարտել է Գրիգոր Նարեկացի համալսարանի «Իրավագիտություն» բաժինը: 1999թ.նոյեմբերի 20-ին ծառայության է անցել ԼՂՀ ՆԳՆ քննչական մեկուսարանում։ 1999թ.դեկտեմբերի 24-ին ծառայության է անցել ԼՂՀ ՆԳՆ-ում, ՆԳՆ Շտաբի հերթապահ մասի տեսուչ հերթապահ, այնուհետև ՆԳՆ Շտաբի հերթապահ մասի պետի օգնական-օպերատիվ հերթապահ: 2017թ.-ից մինչև 2020թ. հունիսի 11-ը ծառայել է ԱՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ: Պարգևատրվել է «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով, « Համագործակցության ամրապնդման համար», « Օրենքի պատվար» և « Երկարամյա ծառայության համար» » 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներով: Ամուսնացած է, ունի 4 զավակ։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
