«Հեչ մարդ էլ մեզ չի զանգել». վերադարձած գերիների հարազատները լուրերից են իմացել, որ նրանք վերադառնում են
![]() 393 Հինգշաբթի, 28 հունվարի, 2021 թ., 23:20 Հայրենիք վերադարձած 5 գերիները, որոնք Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են, այժմ Երևանի Կենտրոնական կլինիկական (Մուրացան) հոսպիտալում են։ Վերադարձած գերիներից 44–ամյա Կարեն Վարդանյանի հորեղբոր որդին՝ Արմենը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ նրանք Շիրակից Երևան ճանապարհին են։ «Մենք չենք էլ իմացել, որ սամալյոտ է գալու, որ իմացանք, չգիտեինք, որ մեր ախպերն էնտեղ է։ Հեչ մարդ էլ մեզ չի զանգել։ Նոր ենք իմացել, գնում ենք մոտը։ Շատ ուրախ ենք, տարոսը բոլորին, թող բոլորը հետ գան»,– ասել է նա։ Վերադարձած գերիներից 47-ամյա Սեյրան Մաթևոսյանի կինը՝ Մարիամը, նույնպես Մուրացան հոսպիտալի ճանապարհին էր։ Նա ասել է, որ հասցրել է կարճ հեռախոսազրույց ունենալ ամուսնու հետ։ «Խոսեցինք, բան չասեց։ Ոնց որ նորմալ էր։ Վերջին անգամ դեկտեմբերի 13-ին էինք խոսել հետը, հինգ օր լուր չէինք ունեցել, հետո իմացանք՝ գերի է»,– ասել է նա։ Հարազատներից ոչ մեկի հետ ոչ նախօրոք, ոչ ինքնաթիռի՝ արդեն օդում լինելու ժամանակ, ոչ էլ անգամ վայրէջք կատարելուց հետո պաշտոնական մարմինները չեն կապվել։ Նրանք բոլորն իրենց հարազատների՝ գերությունից վերադառնալու մասին իմացել են լրատվամիջոցներից: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
