Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Դավադրապաշտական տեսության հայաստանյան դրսևորումը դոդականությունն է». Արթուր Սաքունց

«Դավադրապաշտական տեսության հայաստանյան դրսևորումը դոդականությունն է». Արթուր Սաքունց
248
Ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ., 23:55

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյաննիր էջում գրել է. «Ինչպես արդեն բնորոշել եմ դավադրապաշտական տեսության հայաստանյան դրսևորումը դոդականությունն է։
Հաջորդ խնդիրն եմ առաջարկում՝ լուծել դոդականության կարկառուններին, որն էական նշանակություն կունենա իրենց տեսության դոդականության զարգացման համար։
Քանի որ քրիստոնեությունը ծագել է ոչ Հայաստանում և տարածվել է Հայաստանում օտարների կողմից, ինչպե՞ս եք վերաբերվում օտար ուժերի կողմից այդ հավատքի տարածմանը Հայաստանում։ Հա, ըստ Ձեր հայեցակարգի, պետք է որ դրանում խառը լինի Ջորջ Սորոսի նախա-նախա-նախա և չգիտենք, թե որերորդ նախապապը։
Կարող եք հաշվել, թե թվով որերորդ նախապապն է այդ տարածումը ֆինանսավորել մեր թվարկության 3-րդ դարի վերջերին և 4-րդ դարի սկզբներին, ամենից կարևորը Ջորջ Սորոսի մայրական, թե հայրական կողմի նախապապն է եղել։ Ինչքան գրանտ է տվել այդ դեռևս թվով անհայտ նախապապը»։