Երեքշաբթի, 03 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Թուրքիայից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով առաջին բեռնատար գնացքը կմեկնի Ռուսաստան

Թուրքիայից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով առաջին բեռնատար գնացքը կմեկնի Ռուսաստան
1200
Ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ., 13:30

Հունվարի 29-ին Անկարայից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով արտահանման բեռնատար գնացք կուղևորվի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ Անկարա-Մոսկվա՝ 15 վագոնից բաղկացած գնացքը 8 օրում կանցնի 4 հազար 650 կիլոմետր հեռավորություն:
Նույն օրը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով կանցնի Անկարա-Սիան երթուղով բեռնատար գնացքը: