«Երևի մեր անունները գցել են մեռածների կամ անհետ կորածների ցուցակի մեջ». կամավորականներ
![]() 308 Ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ., 15:40 «Ոնց որ Գումի բազառն ըլնի, էս շենքից մի հատ խելքը գլխին մարդ դուրս չի գալիս՝ մի նորմալ բան ասի»,- ասում էր ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող կամավորականներից մեկը, ով պատերազմի ընթացքում գտնվել է «Դժոխքի ձորում», բայց փոխհատուցում չի ստացել: «Մենք արժանի՞ ենք այս վերաբերմունքին, նման արհամարհանքի»: Նրանցից մեկի կարծիքով՝ իրենց անունները հավանաբար չեն էլ ցուցակագրել. «Մեզ տանելու օրը երևի մեր անունները գցել են մեռածների կամ անհետ կորածների ցուցակի մեջ: Եթե ոչ, բա ո՞ւր են մեր անունները, ո՞ւր են»,- զարմացավ նա: Բողոքող կամավորականների խոսքով՝ մինչև պատերազմ գնալն ամեն ինչ հստակ էր՝ ցուցակները, անունները, տվյալները, բայց երբ վերադարձան, նման խնդրի առջև կանգնեցին: «Մենք 5-րդ դասակ չենք ունեցել, էդ ո՞նց եղավ՝ ես 5-րդ դասակի գնդացրորդի օգնական եմ»,- ասաց կամավորական երիտասարդը՝ կարծիք հայտնելով, որ «երևի իմիջիայլոց գրել-քցել են, տարել են՝ մտածելով, որ «սրանք գնացին՝ էլ չեն էլ գալու...»: ՊՆ-ի մոտ հավաքված պատերազմի մասնակիցներին զայրացնում է նաև «որոշ հայրենասերների» կողմից նախատինքի արժանանալը. «Մեզ հեռվից ամոթանք են տալիս, ասում են՝ ամոթ է, փողի համար դուրս եք եկել, բողոքում եք: Դրանք այն մարդիկ են, ովքեր կյանքում չեն կռվել, չգիտեն առաջնագիծն ինչ է, երբեք հայրենիքի կողքին չեն եղել, բայց լավ աշխատանք ունեն ու մեծ-մեծ խոսում են... բա մնայիք ձեր երկրում, ձեր հայրենիքը պաշտպանեիք»: Հիշեցնենք՝ պատերազմի մասնակից կամավորակնները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց՝ պահանջելով իրենց հասանելիք փոխհատուցումը: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
