Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ինչո՞ւ է ԵՄ-ը կոչ անում վերադարձնել 57 հայ գերիների, եթե նրանց թիվն ավելի մեծ է»․ Արմեն Աշոտյան

«Ինչո՞ւ է ԵՄ-ը կոչ անում վերադարձնել 57 հայ գերիների, եթե նրանց թիվն ավելի մեծ է»․ Արմեն Աշոտյան
308
Ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ., 20:35

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչու՞ է ԵՄ-ը կոչ անում վերադարձնել 57 հայ գերիների, եթե նրանց թիվն իրականում ավելի մեծ է։
Լավ է, որ ԵՄ-ը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել ևս 57 հայ զինծառայողի:
Վատ է, որ ԵՄ-ը կոնկրետ թիվ է նշում, այն դեպքում, երբ Հայաստանում այդ թվի մասին իրականում շատ ավելի մեծ տվյալներ կան՝ նույն ՄԻՊ-ի, իրավապաշտպանների կամ Դավիթ Շահնազարյանի աղբյուրներով:
Շատ վատ է, որ Հայաստանը չի կարողացել ԵՄ-ին ներկայացնել իրերի իրական պատկերը, և ԵՄ-ը, ըստ ամենայնի, առաջնորդվում է ադրբեջանական աղբյուրներով»: