Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Մենք պիտի չվերադառնանք նրան, ինչը մերժել ենք»․ Գարեգին Միսկարյան

«Մենք պիտի չվերադառնանք նրան, ինչը մերժել ենք»․ Գարեգին Միսկարյան
253
Ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ., 23:20

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զարգացումները ցույց են տալիս, որ ամեն ինչ արվում է առաջիկա արտահերթ ընտրություններն էլի անձերի ընտրության տանելու ուղղությամբ՝ աննպատակ, անգաղափար, անանելիք, անտեսլական, գրեթե 30 տարվա ընտրությունների նման հերոս ու դավաճանի, սև ու սպիտակի տրամաբանությամբ։
Մենք տեսել ենք, թե ուր են տանում նման ընտրությունները։ Մենք գիտենք, թե ինչ են արժենում մեզ համար նման ընտրությունները։
Մենք պիտի հասկանանք, որ դրանք ընտրություններ չեն և պետք է մերժել այդպիսի մոտեցումը։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ առաջիկա ընտրությունները լինեն ամենաքաղաքականը։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ Հայաստանը առաջ գնա, ոչ թե հետ գլորվի նախահեղափոխական վիճակին։ Մենք պիտի չվերադառնանք նրան, ինչը մերժել ենք»։