«Բանակը վերակառուցելու և ստեղծված իրավիճակից համեմատաբար քիչ կորուստներով դուրս գալու ելքը մեկն է»․ Սենոր Հասրաթյան
![]() 398 Ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ., 21:10 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր էջում գրել է․ «Այսօր, քան երբևէ մեզ անհրաժեշտ է հզոր պաշտպանական համակարգի վերստեղծում: Բայց հարց է ծագում, արդյո՞ք, դա հնարավոր է կյանքի կոչել այս իշխանության պարագայում: Տարակուսում եմ, քանի որ իշխող վարչակազմի ղեկավարը, դատելով մինչ այսօր նրա կատարած քայլերից, զինված ուժերը դիտում է ոչ որպես պետության անվտանգության թիվ մեկ երաշխավոր, այլ իր ցանկությունների կամակատար: Պետք է ասեմ, որ այդպես ես սկսել էի մտածել դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ մեկը մյուսին էին հաջորդում մեր բանակի անհասկանալի ու չհիմնավորված պարտությունները: Իսկ այսօր, առավել քան համոզված եմ, որ դա անհնար է անել, քանի դեռ իշխանության գլուխ է կանգնած զինվորական գործին անհաղորդ երկրի ղեկավար: Բանակը վերակառուցելու և ստեղծված իրավիճակից համեմատաբար քիչ կորուստներով դուրս գալու ելքը մեկն է՝ իշխանությունից պետք է հեռանա նա, ով եկել է քանդելու մեր պետության պաշտպանական համակարգը, իսկ այնուհետև՝ պետականությունը»: ![]() |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22

