Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Սա ոչ թե հովվապետի դիրքորոշում է, այլ՝ շահ հետապնդող աշխարիկ անձնի». Լյովա Եղիազարյան

«Սա ոչ թե հովվապետի դիրքորոշում է, այլ՝ շահ հետապնդող աշխարիկ անձնի». Լյովա Եղիազարյան
291
Ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ., 23:40

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ նախկինում չէիք արձագանքում, երբ ընտրություններ էին կեղծվում, մարտի 1-ը և այլն, կաթողիկոսը ակամա անկեղծացավ՝ պատասխանելով, որ եկեղեցին ինքն է որոշում, թե երբ է հարմար արձագանքել։
Ըստ էության, նա հաստատեց, որ ինքը գործում է ոչ թե ի շահ ժողովրդի, այլ հանգամանքներից ելնելով՝ ինչքանով է այն ձեռնտու իրեն։
Սա ոչ թե հովվապետի դիրքորոշում է, այլ՝ շահ հետապնդող աշխարիկ անձնավորության»: