Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Սասունը մի փոքր նամուս ունենար, դուրս կգար ՔՊ֊ից»․ Գագիկ Համբարյան

«Սասունը մի փոքր նամուս ունենար, դուրս կգար ՔՊ֊ից»․ Գագիկ Համբարյան
307
Ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ., 23:10

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սասունը հավատու՞մ է իր ասածներին։
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը մի քանի երեխաների ներկայությամբ հայտարարել է, որ մենք պետք է վրեժխնդրությամբ լցվենք մեր դարավոր թշնամու դեմ և հաղթենք...
Նախ, հետաքրքիր է, թե ԵԿՄ նախագահն ինչու՞ մինչև հիմա չի հայտնել իր դիրքորոշումը՝ կապված իր քաղաքական առաջնորդ, դավաճան Նիկոլի կողմից հրահրված և տանուլ տրված պատերազմի վերաբերյալ...
Երկրորդը, Սասունն իր այս խոսքերը համաձայնեցրել է կապիտուլյանտ Նիկոլի և նրա որոշ թրքասեր թիմակիցների հետ, ովքեր գովազդում են թուրքերի հետ համատեղ սպրելու և եղբայրություն անելու հայակործան գաղափարները...
Երրորդը, ինչու՞ Սասունը ծպտուն չի հանում Շուռնուխի, Որոտանի և Շուշիի վերաբերյալ ազգադավ Նիկոլի բարբաջանքներին։ ԵԿՄ նախագահ Սասունը մի փոքր նամուս ունենար, դուրս կգար ՔՊ֊ից...»