Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Սերժ Սարգսյանի որոշումը վճռորոշ է լինելու ընդդիմության համար. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանի որոշումը վճռորոշ է լինելու ընդդիմության համար. «Հրապարակ»
371
Շաբաթ, 30 հունվարի, 2021 թ., 10:00

«Հրապարակ»-ը գրում է. «Սերժ Սարգսյանի որոշումը՝ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու առումով, վճռորոշ է լինելու ընդդիմության համար։ ՀՀԿ-ն և՛ իր մարզային գրասենյակներն է պահել, և՛ կուսակցականների ու համակիրների մեծ շերտ ունի։ Ամենակարևորը՝ բիզնես աշխարհի մեծ թվով ներկայացուցիչներ, որոնք ձայների պատկառելի քանակ են տնօրինում, ՀՀԿ-ի և մասնավորապես Սերժ Սարգսյանի կողքին են։ Եթե Սերժ Սարգսյանը որոշի չմասնակցել ընտրություններին, ո՞ւր են գնալու այդ ձայները՝ ահա օրվա հարցը։ Ասենք՝ Ջերմուկի Աշոտ Արսենյանի, Արկադի Համբարձումյանի, Արայիկ Գրիգորյանի և շատ ուրիշների աշխատակիցներն ու համագյուղացիներն ո՞ւմ օգտին են քվեարկելու։ Իսկ այդ ձայները քիչ չեն։

Ընտրություններին չմասնակցելու պարագայում Սերժ Սարգսյանը վերջիններիս կոչ կանի՞ օգնել ընդդիմությանը, թե՞ ազատ կթողնեն ընտրությունները, և այդ ձայների մի մեծ հատված կգնա իշխանություններին։ Ընդդիմությունն այս դիլեմայի առաջ է կանգնած, բայց հույս ունեն, որ ՀՀԿ-ն ու նրա առաջնորդը նման նվեր չեն մատուցի Արցախը թշնամուն հանձնած Նիկոլին»:

Մանրամասները՝ թերթի համարում: