Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Հոկտեմբերի 20-ին ռազմաճակատն ուներ հետևյալ տեսքը». Դավիթ Խաժակյան

«Հոկտեմբերի 20-ին ռազմաճակատն ուներ հետևյալ տեսքը». Դավիթ Խաժակյան
434
Կիրակի, 31 հունվարի, 2021 թ., 00:40

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 20-ին ռազմաճակատն ուներ հետևյալ տեսքը, երբ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին ներկայացնում է հրադադարի հաստատման պայմանները։
Այսօր ՀՀ վարչապետը պնդում է, որ եթե համաձայներ 5+2+(փախստականների վերադարձ Շուշի) փաթեթին, ապա դա կլիներ նույն իրավիճակը, ինչ այսօր, և այդ պայմաններում Շուշին ևս կհամարվեր կորսված։
Նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետով նախատեսված էր բոլոր կողմերի փախստականների վերադարձ Արցախի տարածք, սակայն ո՛չ հադրութցիները վերադարձան իրենց բնակավայրեր, ո՛չ էլ նախկինում Ստեփանակերտում երբևէ բնակված ադրբեջանցիները։
Ավելին, անգամ այս պայմաններում ադրբեջանցիների վերադարձը Շուշի խիստ խնդրահարույց է մի շարք օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, էլ չասած, եթե հոկտեմբերի 20-ի առաջարկով Շուշին գտնվեր հայկական ուժերի վերահսկողության ներքո։
Այս փաստերից զատ՝ մնացած ամենը կա՛մ մանիպուլյացիա է, կա՛մ խաբեություն, կա՛մ տգիտություն։ Որն էլ լինի, ես ամաչում եմ, որ պետությանս ղեկավարությունը այդպիսին է»։