«Նա չդիմացավ և ասաց այն, ինչ շատ շատերը երազում են». Ավետիք Իշխանյան
![]() 406 Շաբաթ, 30 հունվարի, 2021 թ., 19:10 «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վահան Բադասյանը կալանավորվեց։ Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրել էր Արցախի ազատագրմանը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ողբերգություն է ապրում նա, ում ողջ կյանքը, նպատակը, մի ոչնչության և իր ոչինչների թիմի «ջանքերի» շնորհիվ կործանվեց։ Վահան Բադասյանը, լինելով ընդդիմադիր գործիչ, չեմ հիշում, որ իր խոսքում երբևէ բռնության կոչ աներ, հայհոյեր։ Այո, նա չդիմացավ և ասաց այն, ինչ շատ շատերը երազում են, որ կատարվի։ Հայրենիքի կորստից հետո, Վահան Բադասյանի համար այլևս միևնույն է, թե իրեն կկալանավորեն, կդատապարտեն, կգնդակահարեն։ Եվ համոզված եմ, որ նա հենց մտածված խոսեց, քանի որ չէր կարող լռել։ Իհարկե, շատ անհայրենիք, մորթապաշտների համար անհասկանալի են այդ զգացմունքները և նրանցից շատերը դեմքի խելոք արտահայտությամբ կբարբաջեն․ «Ինչպես կարելի է, սա բռնության կոչ էր և Վահան Բադասյանը պետք պատժվի օրենքի ողջ խստությամբ», իհարկե, «մոռանալով» իրենց կուռք-բռնապետիկի բռնության կոչերը․ «Կոչ եմ անում վրեժի», նրա խունվեյբինների սպառնալիքները նույնպես։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
