Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Դուրներդ եկա՞վ, թե լրագրող կոչեցյալը ոնց սարքեց դեռևս լիովին չապաքինված պատերազմի մասնակցի գլխին». Լուսինե Ազնաուրյանց

«Դուրներդ եկա՞վ, թե լրագրող կոչեցյալը ոնց սարքեց դեռևս լիովին չապաքինված պատերազմի մասնակցի գլխին». Լուսինե Ազնաուրյանց
404
Կիրակի, 31 հունվարի, 2021 թ., 13:30

Հայաստանի եվրոպական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լուսինե Ազնաուրյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուրներդ եկա՞վ, թե լրագրող կոչեցյալը ոնց սարքեց դեռևս լիովին չապաքինված պատերազմի մասնակցի գլխին։
Մի լրագրողը անտառներում թաքնված զինվորների մասին է հայտնում, թուրքերը գնում գտնում, բռնում կոտորում են։ Մյուս լրագրողը հայտնում է, թե հայ զինվորներն ինչպես են Արցախ գնում, թուրքերը գնում ճանապարհը փակում են։ Մյուս լրագրողը չապաքինված մարդու գլխին սարքում է, ԱԱԾ֊ն գնում, բռնում տանում փակում է։
Դեռ անհայտ է, թե ոնց են Վայքի զորամասի ծառայողների ծնողները եկել հասել Վայքի զորամասի դռները փակել, ու 24 ժամից ավել խոչընդոտել, որ Վայքի գունդը գնա օգնության հասնի Մեղրիի գնդին, ինչի արդյունքում Մեղրիի գունդը կատաստրոֆիկ կորուստներ է ունեցել։
Էլ ՀՀ ամենահայտնի լրագրողի գործունեության մասին չխոսեմ։
Կարո՞ղա էդ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը էնվեր փաշան է»։