«#Facebook-ի և #Youtube-ի հայկական կոնտենտը լցված է խուճապ տարածող հրապարակումներով». Նաիրի Հոխիկյան
![]() 319 Կիրակի, 31 հունվարի, 2021 թ., 14:35 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Facebook-ի և Youtube-ի հայկական կոնտենտը լցված է խուճապ տարածող, բայց իրական բովանդակություն չունեցող հրապարակումներով։ Մեկը դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում է, թե վաղը Թուրքիան հարձակվելու է Հայաստանի վրա, մեկ ուրիշն ասում է, թե ադրբեջանցիներն ազատ մտնում են նույնիսկ Երևանի խանութներ։ Այդպիսի հրապարակումները, որոնք հիմնականում չունեն ապացույց, այլ պարզապես միտված են մարդկանց հոգեբանական իմունիտետը կոտրելուն, ի վերջո, բերում են հուսալքության խորացման, ատելության մթնոլորտի մեծացման և լայնամասշտաբ արտագաղթի։ Որ մեր պետականությունը վտանգված է, ոչ ոք չի կասկածում, որ Թուրքիան ու Ադրբեջանը սպառնալիք են մեզ համար, նույնպես կասկածից վեր է, որ մենք ունենք ձախողված իշխանություն, դա ևս մեծամասնության համար փաստ է։ Բայց էժանագին բովանդակությամբ տեսանյութեր և հոդվածներ հրապարակել՝ խուճապ տարածելով, որևէ օգուտ չենք տալիս։ Հատկապես Youtube-ում այդպիսի տեսանյութերը միտված են փող աշխատելուն, ոչ թե տեղեկություն հաղորդելուն։ Ամբողջ այդ վիդեոցանցը լցված է «ՇՈԿ, դուք կապշեք՝ իմանալով․․․» կամ «Սկանդալային բացահայտում․ ադրբեջանցիներն այսինչ բանն են արել», և նմանատիպ հիմար վերնագրերով։ Մի հավատացեք այդպիսի էժանագին հրապարակումներին, մի դիտեք այդպիսի տեսանյութեր, քանի որ դրանց հեղինակները մտածում են ոչ թե հայ հանրության և հայկական պետության մասին, այլ նման կեղծիք տարածելով կամ չոփը գերան սարքելով՝ հավաքում են հարյուր հազարավոր դիտումներ և փող աշխատում, ընդամենը։ Առաջարկում եմ կարդալ կամ դիտել այն վերլուծաբաններին կամ այն հրապարակումները, որոնք քննադատությունների և մտահոգիչ վերլուծությունների կողքին ցույց են տալիս փաստեր, ունեն չարատավորված անուն, խնդիրների կողքին տեսնում են դրանց լուծումները։ Հակառակ դեպքում՝ «փախեք, մահն է չոքել մեր դուռը» միտքը անգույն տարածքներից հրաժարվելու տրամաբանության շարունակությունն է»։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
