«3 տարի մարդիկ դրած՝ գռդոն են անում». Գարրի Արզումանյան
![]() 301 Երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ., 02:20 Նկարիչ Գարրի Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ հիշում եմ՝ Ս. Ս-ի հրաժարականի օրն ընկերական շրջապատում նստած ենք, ծանոթներիցս մեկը, ով varcapet-ի մոտ շրջապատից էր, կիսակատակով սկսեց բոլորիս «պաշտոններ տալը», թե բա պողո՛ս, քեզ կդնենք էնինչ նախարար, պետրո՛ս, քեզ էսինչ նախարար և այլն: Էդ պահին ես նույն ձևի կիսակատակով ասեցի տղե՛րք, բերեք էս անգամ չափանիշ լինեն արժանիքներն ու մասնագիտական կարողությունները, ոչ թե՝ ով ում հետ քանի անգամ ա խորոված կերել: Հիշում եմ՝ մի քանի հոգի նեղվեցին ասածիցս, ընդհուպ մինչև համացանցի ընկերներիցս հեռանալը: Դրանից հետո իրենց չհանդիպեցի, իրենք մնացին իրենց համոզմունքներին, ես սուսուփուս իմ գործը շարունակեցի, բայց ժամանակը ցույց տվեց, որ հենց էդ օրվանից ամեն ինչ սխալ գնաց ու порочный круг-ը չընդհատվեց: Ասածս ինչ ա՝ 3 տարի մարդիկ դրած գռդոն են անում, պետպաշտոններում ում ասես, երբ ասես, ինչի համար ասես, իրենց մոտիկներին նշանակում են, իսկ դուք զարմանում եք ինչ-որ ստոմատոլոգ նոր խորհրդականի մասով: Երիցս համոզվում եմ՝ մեր խնդիրը երբեք էլ անձերը չեն եղել, ո՛չ Ս. Ս., ո՛չ Ռ. Ք, ո՛չ ԼՏՊ, ո՛չ էլ անգամ Ն. Փ., մեր խնդիրը ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆ գռդոնի մենթալիտետն է, որն ընդունակ է հրեշ սարքել անգամ ամենաազնիվ, անգամ ամենանվիրական մղումներով իշխանության եկած քաղաքական գործչին...»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
