Ժամանակավոր զբաղվածության ծրագրեր արցախցիների համար
![]() 393 Կիրակի, 31 հունվարի, 2021 թ., 16:00 Այն արցախցիները, որոնք կորցրել են տունը, որովհետև իրենց բնակավայրերն Արցախի վերահսկողությունից դուրս են մնացել, կընդգրկվեն ՀՀ կառավարության ժամանակավոր զբաղվածության ծրագրերում։ Կարճաժամկետ, եռամսյա զբաղվածության ծրագրերին կարող են դիմել նաև այն արցախցիները, որոնք կորցրել են իրենց գույքը պատերազմի հետևանքով և հիմա Հայաստանում են։ Ոլորտային սահմանափակումներ չկան. «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրով շահառուն հնարավորություն է ստանում մասնագիտական նոր գիտելիքներ և միաժամանակ ամսական 100.000 դրամ աշխատավարձ ստանալ։ Իսկ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրով էլ արցախցիները կընդգրկվեն համայնքային աշխատանքներում։ Մեկ աշխատանքային օրվա համար կստանան 8.000 դրամ։ Երկու ծրագրի դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոն կամ դիմել առցանց։ Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, տարբեր տվյալներով, Արցախից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել մոտ 110 հազար մարդ։ Նրանցից գրեթե 55 հազարը եռակողմ հայտարարության ստորագրումից հետո վերադարձել է Արցախ։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
