Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Հարկ եմ համարում հայտնել հետևյալը». խոսնակը՝ Հայկ Մարությանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

«Հարկ եմ համարում հայտնել հետևյալը». խոսնակը՝ Հայկ Մարությանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
270
Երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ., 00:00

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Որոշ թելեգրամյան ալիքներում տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ հարկ եմ համարում հայտնել հետևյալը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անցած շաբաթ և կիրակի օրերին որդու հետ մաքրելիս է եղել իր տան հարակից տարածքները ձյան ծածկույթից:
Կիրակի ցերեկն ակնհայտ անսթափ վիճակում գտնվող մի անցորդ հասարակական կարգը խախտող վարք է դրսևորել, ինչին արձագանքելով, քաղաքապետը դիտողություն է արել և պահանջել է քաղաքացուց հանրային տարածքում պահպանել բարեվարքության կանոնները:
Ավելի ուշ անսթափ քաղաքացու հարազատները հանդիպել են քաղաքապետ Մարությանի հետ, նշել, որ իրենց որդին անսթափ լինելով, չի ճանաչել քաղաքապետին, անպատշաճ վարք է դրսևորել, և ներողություն են խնդրել միջադեպի համար:
Հայկ Մարությանը միջադեպը համարում է սպառված»: