«Այս արտագաղթը հայոց ամենամեծ գաղթն է լինելու». Նաիրա Զոհրաբյան
![]() 321 Երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ., 10:00 ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի անսխալականության վկաները Այսօրվանից մեկ ամսով ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանը բացել է իր օդային սահմանը։ Միայն այսօր 6 չվերթ կա Ռուսաստան, որից 4-ը՝ Մոսկվա։ 07.55 առաջին չվերթը՝ Մինվոդի, թռավ։ Պետք էր տեսնել հայ ընտանիքի ուրախությունը, որ ինքը տոմս ունեցող առաջին հաջողակների մեջ է։ Շահած լոտոյի պես մի բան։ Երեկ արդեն Մոսկվա մեկ ուղղությամբ տոմսը վաճառվում էր 700 դոլարով ու չզարմանաք, որ Մոսկվա տոմսը սկսեն աուկցիոնով վաճառել՝ լոտերով։ Ցավոք՝ ա՛յս մի արտագաղթը հայոց ամենամեծ գաղթն է լինելու։ Ես իրավունք չունեմ մեղադրելու Հայաստանը լքող հային, ով այլևս հացի խնդիր ունի և ամենասարսափելին՝ նա չի հավատում, որ վաղը թուրքը չի մտնելու իր տուն։ Հայն այսօր ամենաանպաշտպանն իր հայրենիքում է։ Հետաքրքիր օրինաչափությամբ Հայաստանը լքողների զգալի մասը Նիկոլ ընտրածներն են։ Նրանք, ովքեր ամենահուսահատն էին ու ամենից շատ էին հավատում նիկոլական փրկչությանը։ Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ Նիկոլը հեռանալու է։ Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ ինքն էլ դա գիտի։ Իմ ու իմ պես մտածող մարդկանց խնդիրը Նիկոլը չի։ Նիկոլ չկա։ Նա այլևս ֆուտլյար է։ Հայաստանի խնդիրը Նիկոլի անսխալականության վկաներն են, ովքեր 700 դոլար չունեն, որ տոմս առնեն ու լքեն հայրենիքը։ Նրանք են, որ դեռևս արհեստական շնչառություն են տալիս ֆուտլյարին ու նրանք են, որ Արցախի հանձնումը, մի քանի սերնդի սպանդը համարում են օրինաչափ ու մատաղի պես ընդունելի։ Ես վախենում եմ ահա հայի է՛դ տեսակից, որովհետև Նիկոլը գնալու է, իսկ մենք մնալու և ապրելու ենք հայի էդ տեսակի հետ, ով 18 տարեկան երեխայի մահը կարող է արդարացնել Նիկոլի անսխալականությամբ։ Մեր ողբերգությունը, պետականության ու մեր լինելիության վտանգն ահա է՛ս մարդիկ են։ Ու մինչ գրում էի սա, Նիկոլի անսխալականության վկաներից մեկն ինձ խնդրեց ծանոթ օդաչու գտնել, որ մի քիչ էժան գնով բորտ-ուղեկցողների հատվածով փախնի Մոսկվա»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
