«Այսօրվա «մայր մեղուն» քաղաքական պոպուլիզմն է». Արտակ Զաքարյան
![]() 248 Երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ., 12:40 Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է. «Ազգային ժողովը լսումներ է հրավիրել «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով: Առնվազն զավեշտալի է, որ քաղաքական դեբիլիզմով, դիվանագիտական տգիտությամբ և կառավարչական դիլետանտիզմով փայլող իշխանակույտը՝ պետականությունը քանդելուց ու անվտանգության բոլոր գոտիները թշնամուն հանձնելուց հետո, հիշել է անվտանգության մասին: Լսում ես ամբիոնից հնչող մելամաղձոտ ու դատարկ ելույթները, ու մեկ անգամ ևս համոզվում, որ սրանց ամեն ինչը ձևականություն է և թոզփչոցի: Պետության անվտանգությունը նախ և առաջ քաղաքական մտքի արգասիք է, որն այսօր իսպառ բացակայում է: Բացակայում է, որովհետև այսօրվա «մայր մեղուն» քաղաքական պոպուլիզմն է: Բազմիցս ասել եմ, ևս մեկ անգամ կրկնում եմ՝ անվտանգության և արագ զարգացման տեսանկյունից պետք է հետևենք Իսրայելի պետության օրինակին: Միակ երկիրը, որի պարամետրերը գրեթե համահունչ են մեր Ազգի և պետության պարամետրերին: Դրա առաջին քայլը՝ երկրի խորհրդարանը և կառավարությունը դիլետանտներից ու նիկոլիզմից մաքրելն է: Եթե ուզում ենք ունենալ անվտանգ և զարգացող պետություն, ապա յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով: Նայեք վարչապետին, պատգամավորների մեծամասնությանը, կառավարության տկարությանը և հետևություններ արեք: Ու չմոռանաք, որ նրանց օրոք, ու նրանց պատճառով Արցախը հանձնվեց, Սյունիքի ճանապարհների մի շարք հատվածներ թուրքերն են վերահսկում, իսկ զոհերի, անհետ կորածների, գերիների ու վիրավորների մասին՝ պատերազմից երեք ամիս անց, պատկերացումներ անգամ չունեն: Կրկնվող լոզունգներով, պոպուլիստական անմիտ ելույթներով, առանց հստակ պատկերացումների ու առաջարկների խորհրդարանական լսումները՝ այն առավելագույնն է, որ սպասելի էր սրանցից»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
