«Ինչպե՞ս է ՊՆ-ն ընդունել այդ զենքերը». Բաբկեն Հարությունյան
![]() 312 Երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ., 15:30 «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ-ն Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավիթ) բերման է ենթարկել և մեղադրանք առաջադրել՝ 80-ականների փոխարեն՝ 70-ականների զենք գնելու և ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու մեղադրանքով։ Հիշում ենք չէ՞, թե ինչպես էր գենետիկ ստախոս, դավաճան Նիկոլը բոլոր հնարավոր առիթներով մեղադրում նախկին իշխանություններին՝ երկիրը 80-ականների զենքերի հույսին թողնելու և անպիտան զենքեր գնելու մեջ, այժմ ինքն է ստիպված ինքնաբացահայտվում, թե ինչպես է ցանկացել գնել 80-ականների զենք, բայց նույնիսկ դա չի կարողացել և խաբվելով դիմացը ստացել է 70-ականների զենք։ Հարց է առաջանում. ինչպե՞ս է ՊՆ-ն ընդունել այդ զենքերը, չի՞ իմացել այդ մասին նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և անձամբ ինքը՝ վարչապետի պաշտոնում կառչած դավաճանը, իսկ եթե նույնիսկ վերջինը չի էլ իմացել, ինչի հավանականությունը զրոյական է, ապա ևս մեկ անգամ փաստվում է, որ մոլագար Նիկոլն իր տեղում չէ, նրան կառավարությունից պետք է տեղափոխել կա՛մ բանտախուց, կա՛մ հոգեբուժարան։ Ամեն դեպքում պետք է խոսեն և՛ Պատրոն Դավիթը, և՛ Տոնոյան Դավիթը, և՛ բոլոր նրանք, ովքեր մասնակցել են բանակի կազմաքանդմանը, հետևաբար և՛ հայրենիքը թշնամուն հանձնելու, 5 հազար զոհեր, հարյուրավոր գերիներ, և՛ հազարավոր վիրավորներ ունենալու հայրենադավ գործողություններին։ Դավաճան Նիկոլին այս ամենից չոր դուրս գալ չի հաջողվելու»։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
