«Այն, ինչ կներկայացնեմ, որևէ մեկը, որևէ անգամ չի խոսել». Սայաթ Շիրինյան
![]() 337 Երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ., 14:15 Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադրություն. այն, ինչ ձեզ կներկայացնեմ, այդ մասին որևէ մեկը, որևէ անգամ չի խոսել։ Այս տարիների ընթացքում շատ է շահարկվել մարտի 1-ի դեպքերը և զանգվածային անկարգությունների մասնակիցները ներկայացվել են որպես «խաղաղ» ցուցարարներ։ Այդպիսի «խաղաղ» ցուցարարներից մեկն էլ Սարգիս Քլոյանի որդին էր՝ Գոռ Քլոյանը։ Այո՛, այո՛, այն Սարգիս Քլոյանը, որը Նիկոլին 30 մլն դրամով վաճառեց իր որդու արյունը, բայց մահացած իր որդու ընտանիքին այդ գումարից և ոչ մի լումա չտվեց։ Հեռավոր 2008-ին ես զբաղեցնում էի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի պաշտոնը։ Օպերատիվ ծառայությունների կողմից ինձ տրամադրված տեղեկանքի համաձայն՝ «ըստ օպերատիվ տվյալների՝ Գոռ Քլոյանն օգտագործում է թմրանյութ և չի բացառվում, որ մարտի 1-ի զանգվածային անկարգություններին մասնակցել է թմրանյութ օգտագործած վիճակում»։ Այդ փաստի վերաբերյալ անձամբ եմ խոսել այն ժամանակվա ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ, այժմ երջանկահիշատակ Հայկ Հարությունյանի հետ, և որոշեցինք ավելորդ կրքեր չբորբոքելու համար այդ փաստը չհրապարակել։ Այժմ հարկադրաբար խոսեցի այդ մասին, միայն այն պատճառով, որ քլոյան սարգիսն անցնում է մարդկային ու բարոյական բոլոր սահմանները։ Այդ մարդկային խոտանը չգիտես, թե ինչի՞ համար էր որպես տուժող նստում դարի խայտառակություն դատավարությանը (նախագահ Քոչարյան և մյուսներ), հիմա էլ Քոչարյանի վերադարձի հետ կապված իրեն թույլ է տալիս տարաբնույթ վայրահաչություններ։ Ասել կուզեմ՝ լրբերը սրբեր են դարձել...»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
