«Վերջնական պարտությունը կլինի երկրի հայաթափումը». Աննա Գրիգորյան
![]() 289 Երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ., 03:05 ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի մեծագույն և վերջնական պարտությունը կլինի երկրի հայաթափումը։ Ետպատերազմյան բարդ շրջանում, տնտեսական և քաղաքական ճգնաժամի պայմաններում այժմ յուրաքանչյուր հայ պիտի իր մեջ ուժ գտնի կայացնելու իր կյանքի կարևորագույն որոշումներից մեկը՝ երկրից չհեռանալու որոշումը։ Իսկ ավելի լավ՝ երկիր վերադառնալու իր որոշումը։ Հեռանալու պատճառներն, իհարկե, բազում են։ Հաճախ անգամ՝ օբյեկտիվ։ Տեղեկատվական բացասական հոսքը այսօր մեր տնտեսական խնդիրներին գումարում է նաև վախը և անվստահությունն ապագայի հանդեպ, որոնք պիտի կարողանանք հաղթահարել։ Պիտի թույլ չտանք, որ հայրենիքի կորսված լինելու զգացողությունն ի վերջո հանգեցնի դրա փաստացի կորստին։ Հայաստանում մնալն ու մեր բազմապատկված ջանքերը երկրի շենացման գործում ներդնելն այսօր կարևորագույն քայլն է, որը պիտի անենք։ Հայաստանն անպայման վերապրելու է, վերականգնվելու է, ապաքինելու է իր վերքերն ու նոր կյանք է ստանալու։ Եվ հանուն այդ նոր կյանքի, մենք չպիտի խնայենք ոչինչ։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
