Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

ԵԺԿ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին

ԵԺԿ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին
201
Երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ., 09:50

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր տեղի է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի հերթական նիստը, որին մասնակցելով՝ ներկայացրել եմ Արցախյան պատերազմից հետո ստեղծված տարածաշրջանային իրավիճակը, Ադրբեջանի և Թուրքիայի հանդուգն պահվածքը և բարձրաձայնել եմ մեր ռազմագերիների և պատանդների խնդիրը:
Նիստի ավարտին ԵԺԿ տարածած մամլո հաղորդագրությյան մեջ, մասնավորապես, ասվում է.
«ԵԺԿ Քաղաքական համաժողովի անդամները կոչ են արել Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների և պատանդների փոխանակումը և պահանջել անմիջապես արձակել նրանց։
Հորդորել են Եվրոպական Հանձնաժողովին հետևողականորեն հետապնդել այդ մարդասիրական խնդիրը Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերություններում:
Կոչ են արել Եվրոպական խորհրդարանին հրատապ քննարկել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ռազմագերիների և պատանդների փոխանակման հարցը»։