Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Իրավապահների սուտ ցուցմունքով ենթարկվում եմ վարչական պատասխանատվության»․ Վարդգես Գասպարի

«Իրավապահների սուտ ցուցմունքով ենթարկվում եմ վարչական պատասխանատվության»․ Վարդգես Գասպարի
212
Երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ., 10:35

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2008-ին 2 ոստիկանի սուտ ցուցմունքով ենթարկվեցի ՔՐԵԱԿԱՆ պատասխանատվության.
12 տարի անց՝ այսօր էլ 2 իրավապահների սուտ ցուցմունքով արդեն ենթարկվում եմ ՎԱՐՉԱԿԱՆ պատասխանատվության.
ՔՐԵԱԿԱՆ հանցագործից բարելավեցի դիրքերս՝ դարձա ՎԱՐՉԱԿԱՆ զանցագործ. ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽՎԵԼ․ դե էդքան ա փոխվել...
Այն ամենն ինչ ես հաջողեցի անել իմ և ընտանիքիս կյանքի վերջին 12 տարիներին...
Հ․Գ․ Պետական մարմինները երևի ՄԻԵԴ-ի վճիռները հաշվի առնելով առատ տուգանում են ինձ, տեղը հանեն... Հավանաբար, չգիտեն էլ, որ ես այդ վճիռներով սահմանված հատուցումներից մեկ կոպեկ էլ չեմ վերցրել...»։