Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Արծրուն Հովհաննիսյանը երեկ բերանից թռցրեց մի շատ կարևոր ինֆորմացիա». Նարեկ Մալյան

«Արծրուն Հովհաննիսյանը երեկ բերանից թռցրեց մի շատ կարևոր ինֆորմացիա». Նարեկ Մալյան
522
Երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ., 10:50

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աննկատ մնաց, որ Արծրուն Հովհաննիսյանը երեկ բերանից թռցրեց մի շատ կարևոր ինֆորմացիա: Նա ասաց.
- Ի սկզբանե կար պայմանավորվածություն, որ ես զոհերի թիվը չէի հրապարակելու:
Այս հայտարարությունն իր հերթին բազմաթիվ հարցեր է առաջացնում: Մասնավորապես՝ ո՞ւմ հետ էր Արծրուն Հովհաննիսյանը պայմանավորվել, պայմանավորվածության այլ կետերում ի՞նչ հարցեր են եղել:
Այն, որ բանակի քարոզչության հետ որևէ կապ չունեցող մարդուն պատերազմի ժամանակ իշխանությունները բերել էին առաջին պլան, արդեն քննության առարկա հարց է, սակայն արդեն հաստատված կարելի է համարել այն, որ Արծրունի հետ գոյություն են ունեցել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությունը կիմանա, երբ անիշխանությունը Հայաստանում ավարտվի»: