Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«ԵԱՀԿ-ն պետք է մեծ դեր խաղա, որպեսզի կայուն խաղաղություն ապահովվի»․ Ան Լինդե

«ԵԱՀԿ-ն պետք է մեծ դեր խաղա, որպեսզի կայուն խաղաղություն ապահովվի»․ Ան Լինդե
206
Երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ., 18:10

Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեն՝ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ քննարկվել են մի շարք հարցեր այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։
Լինդեի խոսքով, հակամարտությունների լուծումը՝ ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության առաջնային հարցերից է։
«Մեր քննարկումների մեծ մասը նվիրված էր ԵԱՀԿ-ի ողջ օրակարգային հարցերին։ Նախորդ տարի բռնկվեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ, ինչը մեծ տառապանքներ բերեց մարդկանց։ Այն ցույց տվեց, որ հակամարտությունների մի մասը մնում է չլուծված և այս դեպքում ԵԱՀԿ-ն պետք է մեծ դեր խաղա, որպեսզի ապահովվի կայուն խաղաղություն»,- ասել է Ան Լինդեն։

«ԵԱՀԿ-ն պետք է մեծ դեր խաղա, որպեսզի կայուն խաղաղություն ապահովվի»․ Ան Լինդե