Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«2020-ի դեկտեմբերին արձանագրվել է 3,24 տոկոս գնաճ»․ ԿԲ նախագահ

«2020-ի դեկտեմբերին արձանագրվել է 3,24 տոկոս գնաճ»․ ԿԲ նախագահ
332
Երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ., 16:05

Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5․5 տոկոս։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«2020 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 3,24 տոկոս գնաճ՝ հիմնականում պայմանավորված ներմուծված պարենային գների աճով, որի պարագայում 12-ամսյա գնաճը զգալիորեն ավելացել է և մոտեցել նպատակային ցուցանիշին՝ տարեվերջին կազմելով 3․7 տոկոս։ Դեկտեմբերին 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 3,6 տոկոս։ 2021-ի սկզբին ՀՀ հիմնական գործընկերներից ԱՄՆ-ում և ՌԴ-ում ԿԲ դրամարկղային քաղաքականության ծրագրում նախանշված սցենարին համահունչ դիտվում են տնտեսական ակտիվության և պահանջարկի վերականգնման միտումներ։ Մինչդեռ Եվրոգոտում արձանագրվում են սպասվածից ավելի դանդաղ աճի տեմպեր՝ պայմանավորված համավարակի տարածման պայմաններում կիրառվող սահմանափակումներով»,- ասաց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ խորհուրդը գնահատել է, որ արտաքին հատվածի տնտեսության վրա շարունակվում է պահպանվել հիմնականում գնաճային ազդեցություն։

«2020-ի դեկտեմբերին արձանագրվել է 3,24 տոկոս գնաճ»․ ԿԲ նախագահ