Պատերազմի հետևանքով Արցախի Թաղավարդ գյուղի 140 տուն հայտնվել է հակառակորդի կողմում
![]() 752 Երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ., 20:20 Պատերազմի հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի 140 տուն մնացել է հակառակորդի վերահսկողության ներքո: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Թաղավարդի համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը՝ հավելելով, որ պատերազմի հետևանքով անօթևան է մնացել 520 թաղավարդցի: «Նրանց մեծ մասը վերահաստատվել են Արցախի տարբեր բնակավայրերում, իսկ 20 ընտանիք՝ Հայաստանի Հանրապետությունում: Թաղավարդի այն հատվածում, որը մնացել է Արցախի վերահսկողության ներքո մոտ 149 տուն է մնացել: Դրանք գրեթե բոլորը վնասվել են հրետակոծությունների հետևանքով, իսկ 5 տուն ավերվել է հիմնովին: Թաղավարդի այս հատվածի բնակիչները՝ գրեթե բոլորը՝ մոտ 90 տոկոսը, վերադարձել են իրենց օջախներ: Թշնամու տիրապետության տակ է անցել գյուղի դպրոցներից մեկը: Մյուսում, որը գտնվում է գյուղի՝ մեր վերահսկողության տակ գտնվող հատվածում, արդեն 140 աշակերտ է հաճախում՝ Կարմիր շուկայից ու Թաղավարդից: Ադրբեջանական վերահսկողության ներքո են անցել նաև Թաղավարդի գյուղատնտեսական նշանակության հողերի՝ պտղատու այգիների ու արոտավայրերի, մոտ 70 տոկոսը: Այժմ ունենք մոտ 120 հեկտար վարելահող, որտեղ գյուղացիները աշնանացան են կատարել և նախապատրաստվում են գարնանացանի: Թշնամու կողմում են մնացել նաև գյուղի՝ 18-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, դպրոցական շենքերից մեկն ու գերեզմանոցը»,-մանրամասնեց Թաղավարդի համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ մինչև պատերազմը գյուղն ուներ 289 տուն՝ 1314 բնակչով: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
