«Արցախը բեռ էր այս իշխանության համար». Կիվիրյան
![]() 252 Երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ., 20:30 Արցախը բեռ էր այս իշխանության համար. նրանց մի շարք նախկին հայտարարություններից պարզ է դառնում, որ այդ գիծը եղել է՝ նրանք համոզված էին, որ Արցախը բեռ է, այն խանգարում է մեր զարգացմանը, և երբ եկան իշխանության, կյանքի կոչեցին այդ մղձավանջային գաղափարները: «Արմնյուզ» ՀԸ «ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: «Եթե այս իշխանությունը հասկանար քաղաքականությունից, կիմանար, որ Արցախի հանձնումից հետո հայ ազգը շատ ավելի վատ է ապրելու: Տարիներ շարունակ ասում էինք՝ Հորադիզում կանգնած հայկական զորքը պաշտպանում է Սյունիքի դարպասները, մեզ վրա ծիծաղում էին, բայց տխրահռչակ հայտարարությունից հետո թշնամու զորքը մտավ Արցախ, և Սյունիքի հայկական գյուղերը հայտնվեցին հարվածի տակ»,- նշում է Կիվիրյանը: Նա նաև անդրադարձել է Արցախից զորքերը հանելու մասին տեղեկություններին. «Ի տարբերություն այս խելապակասների, Արցախի հայությունն ունի գիտակցություն, գիտի պատմություն, չպետք է դա թույլ տա: Պարտված բանակի՝ ինքն իրեն հարգող սպան այս ամիսներին ոչ թե Փաշինյանից կոչումներ ու մեդալներ կստանար, այլ ներողություն կխնդրեր, առավել արժանապատիվներն էլ ինքնասպան կլինեին: Որքան մեր բանակը նահանջում էր, այնքան ավելանում էին գեներալական աստղերը, ազգային հերոսի կոչումները: Այս պատերազմում բաժանվել են զավեշտալի քանակի մեդալներ»: Վերլուծաբանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը մեդալներով գնում էր զինվորականների լռությունն ու լոյալությունը, սակայն հիմա նրան պետք են մեղավորներ. «Պատրոն Դավիթի» գործը մեղավորների փնտրտուքի շրջանակում է բացվել: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
