Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Երկրի դպրոցներում ֆիզիկայի անմխիթար վիճակը ողբերգություն է»․ Լյովա Եղիազարյան

«Երկրի դպրոցներում ֆիզիկայի անմխիթար վիճակը ողբերգություն է»․ Լյովա Եղիազարյան
240
Չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ., 01:15

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վիկտոր Համբարձումյան ունեցող երկրի դպրոցներում ֆիզիկայի անմխիթար վիճակը ողբերգություն է: Հավատացեք, որ չեմ չափազանցնում: Ոչ մի բանով արդարացված չէ այս վիճակը, որ ձգվում է տարիներ շարունակ:
Ես տարիներ առաջ այս հարցը բարձրացրել եմ, բայց այդպես էլ լսող չեղավ:
Սթափվել է պետք: Ժամանակակից պատերազմները գիտության պատերազմ են: Իսկ ֆիզիկան այնտեղ հիմնարար նշանակություն ունի»: