Էկոնոմիկայի նախարարը նոր սկանդալի կիզակետում է հայտնվել․ «Հրապարակ»
![]() 284 Չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ., 09:20 «Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2 ամիս է, ինչ աշխատում է, բայց հասցրել է հայտնվել սկանդալների կիզակետում։ 168.am-ը գրեց, որ նա Իրանում հարբել է և հաջորդ օրը չի կարողացել մասնակցել նախանշված հանդիպմանը։ Պարզվում է՝ սա Իրան կատարած այցի միակ սկանդալը չի եղել, Իրանից վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում նա հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել՝ տարածքում գործող մոտ մեկ տասնյակի հասնող լաբորատորիաներում։ Մինչդեռ, ՀՀ օրենսդրության համաձայն, եթե քաղաքացին հրաժարվում է Հայաստան վերադառնալուն պես օդանավակայանում կորոնավիրուսի թեստ հանձնել, նրան պարտադիր կերպով պետք է տեղափոխեն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նա պետք է թեստ հանձնի և ինքնամեկուսանա, մինչև թեստի պատասխանը հայտնի դառնալը, այսինքն՝ առնվազն 6-12 ժամ, ինչը չի արվել Քերոբյանի դեպքում։ Դեպուտատական սրահում գտնվողները զարմացել են նախարարի պահվածքից, թե ինչու է աղմուկ սարքում՝ հրաժարվելով կատարել կառավարության որոշումը, որի անդամ է նաև ինքը։ Մենք կապվեցինք Վահան Քերոբյանի հետ, ով ուշադիր լսեց հարցը, դադար տվեց ու պատասխանեց, որ մեր հարցերին չի պատասխանում։ Հետաքրքրվեցինք, թե որն է պատճառը, որևէ պատճառ չնշեց»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
