ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատի 4 անդամներ հրաժարվել են քաղաքական գործիք աշխատել և դիմումներ են գրել․ «Հրապարակ»
![]() 507 Չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ., 09:40 «Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 15 օր առաջ լուր տարածվեց, որ ԱԱԾ հակաահաբեկչական հատուկ ջոկատի՝ «Ալֆայի» հրամանատարը փոխվել է, և նոր տնօրենի գալով՝ ԱԱԾ-ից կադրային արտահոսք է սկսվել, ազատման դիմումներ են գրվել: Նոր հրամանատար Արարատ Հովհաննիսյանն ԱԺ հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանի հովանավորյալն է: Նախկին հրամանատարը հին աշխատող էր և որպես քաղաքական գործիք չէր ծառայի, ինչով էլ հենց պայմանավորված է եղել փոփոխությունը: Բայց այն ժամանակ ազատվողների մասին ինֆորմացիա չեղավ, և թվաց, թե թեման փակվել է: Պարզվում է, այս պատմությունը շարունակություն ունի: «Ալֆայի» նոր հրամանատարին անձնակազմին ներկայացրել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը: Նա իր խոսքում մի տարօրինակ միտք է հնչեցրել՝ եթե հարկ լինի, պետք է ձեր գործառույթներից դուրս գործողություններ էլ կատարեք: Երբ Հայրապետյանը հեռացել է, ջոկատի ծառայողները փորձել են նորանշանակ տնօրենից տեղեկանալ, թե այդ ինչ արտակարգ գործողությունների մասին է խոսքը: Նոր հրամանատարը բացատրել է, որ հիմա իշխանությունը 6-7 հարյուր հոգանոց մոբիլ ջոկատ է ձևավորում, որը պետք է քաղաքական զարգացումների ժամանակ դուրս գա փողոց, ճնշի հանրային բողոքի ակցիաները: Եվ նորանշանակը նկատել է՝ տնօրենի տեղակալը, հավանաբար, դա նկատի ուներ, որ դուք՝ որպես պրոֆեսիոնալներ, պետք է մասնակցեք այդ ջոկատի գործողություններին, ներդրվեք այնտեղ և գործեք՝ պաշտպանելով իշխանություններին: Այս հայտարարությունը զայրացրել է «Ալֆայի» հին ծառայողներին: Նրանք հայտարարել են, որ իրենք հակաահաբեկչական գործողությունների են սովոր և չեն մասնակցի իշխանություններին պաշտպանելու գործընթացին ու դուրս չեն գա ժողովրդի դեմ: Եվ այս խոսակցությունից հետո 4-5 հոգի ազատման դիմումներ են ներկայացրել: Մեզ ասացին, որ ազատման դիմում Են ներկայացրել «Ալֆայի» հրամանատարի երկարամյա ստաժով տեղակալը ու ևս 3 հոգի»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
