«Կանգնեք-ասեք՝ «հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական սահմանները բացելը բխում է Հայաստանի շահերից». Նարեկ Սարգսյան
![]() 274 Չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ., 17:25 Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն 3 ամիս է՝ ամեն օր լալահառաչ խոսքեր եմ լսում. «Տղե՛րք, մենք ներողություն ենք խնդրում ձեզնից», «Տղե՛րք, ո՞նց ենք ապրելու ձեր մահվան բեռը մեր ուսերին» ևն, ևն: Բայց ոչ մեկը չկա, որ կանգնի ու ասի՝ «Ես մեղավոր եմ, ես հիմար եմ, ես էշ եմ, ես ապուշի մեկն եմ, որ 25 տարի շարունակ արժանապատիվ փոխզիջման մասին խոսողներին չեմ լսել, ծաղրել եմ, համարել եմ դավաճան ու նաև իմ էդ վարքի պատճառով են մեր տղերքը թաղված հողի տակ»: Կամ ես չեմ տեսել, որ մեկը գրի. «Ես վախկոտ եմ, ես փոքրոգի մարդ եմ, որովհետև հոգուս խորքում գիտեի, որ չենք կարող հավերժ ստատուս-քվո պահել, բայց վախից դրա մասին չխոսեցի, որովհետև կհարձակվեին ինձ վրա, ես գերադասեցի լռել, որովհետև ինձ համար ավելի կարևոր էր իմ հանգստությունն ու ինձ փաստորեն միևնույն էր, թե տղերքը դրա արդյունքում կմեռնեն ու ես ներողություն եմ խնդրում դրա համար տղերքից»: Ներողություն խնդրելն էդպես ա լինում: Ձեր «Տղե՛րք, մեզ ներեքը»՝ առանց սեփական, անձնական մոլորությունն զգալու, փոշու հատիկի չափ արժեք չունի: Ավելին, դա ցինիզմ ա համարել, որ դու ամեն ինչ ճիշտ ես արել, բայց ներողություն խնդրել: Ես մեր զոհված տղերքից կեղծավորաբար ներողություն չեմ խնդրում ու երբեք չեմ խնդրի: Բայց փոխարենը ես խոսում եմ ու կխոսեմ բաց սահմանների, խաղաղություն և Հայաստանի իրական շահի մասին: Ոչ թե այն «շահի» մասին, որը մեզ տարածքային կորուստ և զոհեր ա պատճառում, այլ իրական շահի մասին, որը մեզ կբերի կայունություն, զարգացում և հարատևություն: Կեղծավոր «Ներողություն» խնդրելուց էլ հեշտ բա՞ն: Դա ամենավախկոտ մարդն էլ կարող է: Տղա՞ եք, խոսեք բաց սահմանների մասին ու թող ձեր համար միևնույն լինի, թե «ազգայնական» գարշահոտ կենդանիները ձեր մասին ինչեր կասեն, ձեզ ինչերում կմեղադրեն, ձեզ ինչ բառերով կհայհոյեն: Կանգնեք-ասեք՝ «հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական սահմաններն օր առաջ բացելը բխում է Հայաստանի շահերից. դա մեզ պետք է օդի ու ջրի պես: ՕԴԻ ու ՋՐԻ: Հայտարարեք դա: Արեք դա հանուն մեր զոհերի հիշատակի: Մի քիչ ենթարկվեք ազգայնական աղբի հարձակումներին, նեղություն կրեք: Իսկ եթե դա չեք անում, ուրեմն՝ ձեզ համար տղեքրի զոհվելը կոպեկի արժեք չունի: Ուրեմն՝ ձեզ համար կարևորը ձեր հանգիստ կյանքն ա, նույնիսկ եթե տարիներ անց մեր երեխաներն իրենց կյանքով պիտի վճարեն ձեր հանգստության գինը»: |

Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
4311:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
6510:54
Կառավարության շենքի մոտ՝ այս պահին (տեսանյութ)
7610:42
«Նիկոլը Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում»․ Վազգեն Մանուկյան
8310:36
«Ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է». Վազգեն Մանուկյան
7010:30
Վազգեն Մանուկյանը՝ այսօրվա գործողությունների մասին (տեսանյութ)
9010:24
Երևանի փողոցներից հավաքում են նստարանները (տեսանյութ)
11510:06
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
14309:36
