«Արցախի տարածքում այժմ գործում է առանց ռոումինգի կապ». Մեսրոպ Առաքելյան
![]() 357 Չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ., 13:05 Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը ներկայացնելուց առաջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ Արցախ են վերադարձել բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն մշտական բնակության վայրեր, և կորցրած տարածքների բնակչությունից հինգ հազարից ավելին այս պահին շարունակում է բնակվել Արցախում: «Հետպատերազմական Արցախում՝ այս պահին որևէ սոցիալական և հումանիտար խնդիր չկա: Դրա ամենամեծ փաստումն այն է, որ նոյեմբեր 10-ին Արցախում մնացել էր ընդամենը մի քանի հարյուր արցախցի, իսկ այսօր Արցախի բնակչության թիվը հարյուր հազարից ավելի է»,- նշեց նախարարը: «Պատերազմից հետո ամբողջովին ավերված էին բոլոր ենթակառուցվածքները: Այս պահին Արցախում ամբողջովին վերականգնված է գազամատակարարումը, էլեկտրամատակարարումը, կապը գրեթե ամբողջովին վերկանգնված է, ընդ որում՝ կապի օպերատորներից մեկը նաև Արցախի տարածքում ապահովում է հայկական տիրույթի ծառայություններ, այսինքն՝ առանց ռոումինգի կապ»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
