«Բառացի թարգմանեք Ձեր խոսքը»․ լրագրողները Բեղլոյանի համար միացրին հայտնի հայտարարության ձայնագրությունը
![]() 324 Չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ., 13:55 Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր իշխանական պատգամավոր Անուշ Բեղլոյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր աղմկահարույց հայտարարություններին, ասաց, որ ինքը նման բան չի ասել․ իր խոսքերը կոնտեքստից կտրված են։ Լրագրողները Բեղլոյանի համար միացրին տեսակոնֆերանսի ձայնագրությունը և խնդրեցին անգլերենից բառացի թարգմանել իր խոսքերը։ «Ես ասում եմ այն համատեքստում, որ ադրբեջանցիները․․․»,- Բեղլոյանը չկարողացավ ավարտել իր խոսքը, քանի որ լրագրողները նորից խնդրեցին մեջբերել բառացի թարգմանությունն իր խոսքերի և ոչ թե ներկայացնել, թե ինչ կոնտեքստում է այն ասվել։ «Ասել եմ, որ Ձեր խոսակցությունները, թե ումն է եղել այդ հողը և ով է եղել առաջինն այդ հողում, կարևոր չեն այն համատեքստում, որ հայերից լավ դա հիմնավորելը որևէ մեկը չի կարող»,- ասաց պատգամավորը։ «Չէ՛, դուք բառացի ասում եք, որ մենք պետք է առաջ նայենք, ոչ թե մենք վերադառնանք այն հին խոսակցությանը, թե ում հողերն են դրանք և ով է սկսել պատերազմը․ սա է բառացի մեջբերումը Ձեր խոսքի»,- ասաց լրագրողներից մեկը։ Ի պատասխան Բեղլոյանն ասաց․ «Նորից եմ ասում՝ համատեքստից կտրված արտահայտությունը փորձում են վերագրել ինձ․ դա ծաղրանք է»։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
