«Համառ պայքար եմ մղելու, որ անանուն աղբյուրներին հղում չտալու կետն օրենքի ուժ ստանա». Արթուր Հովհաննիսյան
![]() 320 Չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ., 15:35 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ իրենց առաջարկած նոր նախագիծը օգնելու է տարանջատել «բարեխիղճ լրագրությունն անբարեխիղճից»։ «Նախագիծն օգնելու է տարանջատել բարեխիղճ լրագրողներին ու ԶԼՄ-ներին անհայտ իրավակազմակերպչական ձև, անհայտ ծագումնաբանություն ունեցող ինչ-որ ռեսուրսներից, որոնք այսօր, ցավոք սրտի, երբեմն ավելի հայտնի են, քան՝ բուն լրատվական գործունեություն ունեցող կազմակերպությունները»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Իշխանական պատգամավորի խոսքով՝ ներկայիս իրավիճակում խմբագրակազմ և «անուն» ունեցող ԶԼՄ-ները հղում են տալիս անհայտ ծագմամբ թելեգրամ-ալիքներին, ֆեյսբուքյան էջերին, ինչի արդյունքում, ըստ Հովհաննիսյանի, գովազդվում են այդ անհայտ ծագմամբ էջերը, ինչն էլ առաջացնում է մի շարք խնդիրներ։ «Բոլոր այն լրատվական գործունեություն իրականացնողները, որոնք չունեն նույնականացման տվյալներ, բոլոր այդ աղբյուրների վրա հղում անելը և օգտագործել այդ աղբյուրի անունը՝ գովազդելով այդ աղբյուրին, արգելվելու է այս կարգավորմամբ»,- ասաց պատգամավորը՝ հայտարարելով, որ համառ պայքար է մղելու, որ անանուն աղբյուրներին հղում չտալու կետն օրենքի ուժ ստանա։ Նշենք, որ իշխանությունն այս նախագիծը նախքան ներկայացնելը չի քննարկել լրատվամիջոցների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
